Կենդանությա՛ն հույս, ապավե՛ն և պաշտպա՛ն, Քրիստո՛ս Աստված մեր,
Դու պահիր և փրկիր մեզ խաղաղությամբ, Քո ամենակարող աջով պաշտպանիր մեզ ամենայն չար պատահարներից...
Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա, հարվածներն Իսրայելի էլեկտրակայաններին, Դիմոնում միջուկային հետազոտությունների կենտրոնին, հնարավոր է նույնիսկ՝ ԱՄԷ-ում գտնվող ԱԷԿ-ին...